Դավիթ Հարությունյանն՝ իր փոխվարչապետ նշանակվելու մասին
՛՛Չեմ վերաբերվում՛՛,-հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ իր անունն էլ է շրջանառվում փոխվարչապետի պաշտոնի համար, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործադիր մարմնում մարդիկ կատարում են այն, ինչն իրենց հանձնարարվում է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց այն լուրը, որ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչպետի պաշտոնում շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում է նաև Դավիթ Հարությունյանի անունը: