Թող չփորձեն գտնել մեղավորներ ընդդիմադիր դաշտում. Մինասյանի ակնարկը` եռյակին
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգին: Նա նշեց, որ սրանց մասին խոսողներին կարելի է երեք խմբի բաժանել. առաջինները կարդացել են հայեցակարգը, և ՀՅԴ-ն նրանց հրավիրում է քննարկումների, որպեսզի ձևովորեն այն փաթեթը, որը պետք է ներկայացնեն իրենց առաջարկների հետ միասին:
Երկրորդ խումբը նրանք են,ովքեր հետևողականորեն կարդացել են, բայց ստում են` կարդալով հանդերձ հայեցակարգը: ‘’Նրանց ընտրությունը մեկն է` կամ դուրս գան փողոց ու իշխանափոխություն անել` անձնափոխության միջոցով ու որևէ մեկը իրենց չի խանգարում ու թող չփորձեն գտնեն մեղավորներ ընդդիմադիր դաշտում”,-ասաց նա: Երրորդ խումբը նրանք են, ովքեր չեն կարդում: ”Նրանց Վլադիմիր Նազարյանն ասում էր` ”մտածում եք, որ կարդաք, կարող է ձեր ուղեղն աշխատի, ու բթության կուսությունը վնասվի”: Արծվիկ Մինասյանը հորդորեց մասնակցել քննարկումներին ու միասին ձևավորեն այնպիսի պահանջ, որ թույլ չի տա երկրում դիկտատորական կարգերի հաստատումը: