Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է /ֆոտո/
Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի հեռախոսահամարով ահազանգ է ստացվել առ այն, որ փլուզվել է Տիգրան Մեծի պողոտայի 13/1 շենքի պատշգամբներից մեկը: Ահազանգի հետքերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները կարճ ժամանակ անց այցելել են նշված հասցե և պարզել, որ տվյալ շենքը ներառված է իրացման գոտում, որի չբնակեցված բնակարաններից մեկի պատշգամբում էլ գրանցվել է փլուզումը, որը բարեբախտաբար որևէ անձի վնաս չի պատճառել: Տեղում արձանագրվածի մասին պատասխանատուները զեկուցել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել է վաղ առավոտից համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր հետագա վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: