Նոր մեթոդներով գայթակղում են երիտասարդներին
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը 2013թ-ին ունեցել է 37 հազար ընթերցող, որոնցից 21 հազարը մինչեւ 26 տարեկան անձինք են եղել: “Սա նշանակում է, որ գիրքը նաեւ հետաքրքրում է ժամանակակից երիտասարդին, այնպես չէ որ չեն այցելում, չեն ընթերցում”,-“Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
Նրա խոսքով, երիտասարդներին գայթակղում է նաեւ աշխատանքի, մասնավորապես սպասարկման նոր մեթոդները: Մինչ գրադարան հասնելը, ընթերցողը կարող է Համացանցի միջոցով ստուգել՝ անհրաժեշտ գիրքը կա թե չէ:
“Բնականաբար ամբողջական գիրքը տեղադրված չէ կայքում, միայն վերնագիրն ու նկարագրությունը”,-ասաց տիկին Բարսեղյանը:
Նոյեմբերի երկրորդ կեսից գրադարանը սկսելու է ՛՛Համագործակցություն երիտասարդ լրագրողների հետ՛՛ նախագիծը: Լրագորղների հետ գրական թեմաներով քննարկումներ են կազմակերպելու ժամանակակից գրողները:
Ծրագրի մանրամասները Ռուզաննա Բարսեղյանը չհրապարակեց՝ նշելով, որ թող անակնկալ լինի: