25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելվա՞ծ, որի մասին հանրությանը չի տեղեկացվել

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։
Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
 
Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
 
Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք հրադադարի համատեղ հայտարարությամբ նախատեսված չէր հանձնել Ադրբեջանին։
 
Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ կողմերի սահմանն ամրագրվում էր ըստ այդ պահի դրությամբ դիրքավորման, նախկին Զանգելանի և Ղուբաթլուի մի մասը շարունակվում էր մնալ մեր վերահսկողության տակ, դեռևս անհասկանալի պատճառներով հանձնվել է Ադրբեջանին։
 
Հանրության շրջանում կասկածներ կան, որ դրանք հանձնվել են կամ գաղտնի համաձայնությամբ կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելված, որի մասին հանրությանը չի տեղեկացվել։ Ի դեպ, նմանատիպ պատճառով, նույն պայմաններում, անհիմն ձևով, Ադրբեջանին է հանձնվել նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը։
 
Դիմում եմ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նսխարարին՝ նույնությամբ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ