01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանցագործը վերադառնում է հանցագործության վայր. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչական ռեսուրսի միջոցով երթ կազմակերպել ու գնալ Եռաբլուր։ Նա որոշել է նաև գնալ Սյունիք։ Եռաբլուրում գերեզմաններն ավելանում են, իսկ Սյունիքում տարածքները կրճատվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում։

Ստացանք պատերազմ ու կապիտուլյացիա, մարդկային ու տարածքային կորուստներ։ Ու չնայած այս ամենին նա որոշել է անձնական քարոզչական նպատակներով գնալ Եռաբլուր և Սյունիք։ Ժանրի կանոնների համաձայն՝ նա սկզբում պետք է մեկներ Արցախ, բայց այնտեղ Նիկոլը չի կարող վարչական ռեսուրսով լկտի երթ կազմակերպել։ Ուստի ընտրվել է Եռաբլուրը։ Սգի օրվա տակ «Տեսեք, թե ինչքան ժողովուրդ ունեմ» էժանագին շոու է կազմակերպվում։ Նիկոլը գնում է Եռաբլուր և Սյունիք ենթագիտակցական մղումով։ Չէ՞ որ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր»։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ