30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ պատգամավորները Ժնեւում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին:

Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Նուրհայաթի Ասեգաֆը համապատասխանաբար ստացել են 95 եւ 57 ձայն:

Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Ժնեւ էր մեկնել Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ