Իբրև ՀՀ քաղաքացի, իբրև հայ, իբրև հայ հոգևորական կոչ եմ անում ՀՀ կառավարությանը ու հատկապես Նիկոլ Փաշինյանին, վայրկյան առաջ վայր դնել մանդատներն ու պատրաստվել դատական ատյանների առաջ կանգնելու
Երբեմն ինձ թվում է, որ մղձավանջի մեջ եմ․․․
Դառը իրականությունը լավ գիտեմ, բայց երբեմն-երբեմն ինձ թվում է, թե սա դառը մղձավանջ է, գիշերային մահվան տեսիլ ու ուր որ է, պիտի զարթնեմ, բայց չեմ զարթնում․․․
Չեմ զարթնում, որովհետև սա իրականությունն է․ մեր երկիրն ու ժողովուրդը օրհասական վիճակում են ու որքան որ այս ապիկար իշխանությունը շարունակի իր կույր, խուլ ու համր ձևանալը, այնքան դառն է լինելու վաղվա իրականությունը․․․
Իբրև ՀՀ քաղաքացի, իբրև հայ, իբրև հայ հոգևորական կոչ եմ անում ՀՀ կառավարությանը ու հատկապես Նիկոլ Փաշինյանին, վայրկյան առաջ վայր դնել մանդատներն ու պատրաստվել դատական ատյանների առաջ կանգնելու, եթե իհարկե հասցնեն խուսափել ժողովրդի ցասումից (Աստծո դատաստանի մասին էլ չասեմ, նրանք Աստված չունեն)։
Գնացե՛ք եղբայր, թողե՛ք այս երկիրը, դուք մեզ ոչնչից էլ չազատեցիք, ո՛չ խաբեբաներից, ո՛չ թալանչիներից, ո՛չ մեկից․․․
Հեռացե՛ք ու ասե՛ք, որ դուք ոչինչ չեք կարողանում անել, որ դուք ապիկար եք․․․ թողեք զարթնենք ու վերջապես հասկանանք, թե ինչ է լինելու այս երկրի վաղվա օրը․․․ Գրում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։