15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է. ՕԵԿ պատգամավոր

՛՛Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է: Իշխանափոխության տարբեր թևեր կան, իշխանափոխությունը կլինի արտահերթ, թե ընտրությունների միջոցով դա ժամանակը ցույց կտա՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ   փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` միաժամանակ նշելով, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջում: 

Մարգարյանը կրկին անգամ հավաստեց, որ իր կուսակցության առաջ քառյակին կամ եռյակին միանալու խնդիր դրված չի եղել.՛՛Մեզ ոչ ոք չի հրավիրել և դուք պատկերացրեք Ձեզ առանց հրավերի տեղ կգնաք՛՛,-նշեց Մարգարյանը և տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կայացած կուսակցություն է  ու առաջիկայում, որպես ընդդիմություն կօգտվի նաև հանրահավաքային տարբերակներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ