Լարված իրավիճակ. սպառնում են ջարդել դուռը, փակել են կառավարության մուտքը /վիդեո/
Կառավարության շենքի դիմաց բողոքի դուրս եկած Բուզանդ և Ֆիրդուսի, Եկմալյան փողոցների հարակից տարածքների բնակիչները անցել են դեպի Ամիրյան փողոց, փակել ճանապարհը՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում:
Ոստիկանների փորձերը՝ բնակիչներին փողոցից հեռացնել իզուր անցան: Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ բողոքավորներին. պահանջեց իր հետ գնալ ընդունարան, ՛՛դերասանություն չանել ու փողոցն էլ չփակել՛՛:
Իսկ երբ նա խոստացավ, որ բնակիչներին կընդունի վարչապետը, քաղաքացիները մոտեցան ընդունարանին, սակայն տեսնելով, որ դեռեւս ոչ ոք իրենց չի պատրաստվում ընդունել, իջան կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց: Նրանք սպառնում են ջարդել կառավարության շենքի դուռը` ներս մտնել:
14:00 Բնակիչները համաձայնեցին Ալեքսանդր Ղազարյանի հետ քննարկում անցկացնել ընդունարանում, որտեղ լրագրողների մուտքն արգելվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: