15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շնորհակալ չե՞ք պրն. Գեւորգյան. հրաժարական տվեց

Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել՝ ցանկություն է հայտնել աշխատել մասնավոր հատվածում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին երկար տարիների աշխատանքի համար: ”Իսկ դուք շնորհակալ չե՞ք, պարոն Գևորգյան”,-հարցրեց Հովիկ Աբրահամյանը: 

”Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, զգացված եմ՝ ըմբռնումով մոտենալու իմ այս որոշմանը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, նախագահին այս տարիների աշխատանքն ինձ վստահելու համար: Ես մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում”,-ասաց Արմեն Գեւորգյանը:

Հիշեցնենք, Արմեն Գեւորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր: Նա մեծ ազդեցություն ուներ ներկուլիսային քաղաքական կյանքում, համարվում է իր գործի պրոֆեսիոնալ:

Ըստ մամուլի՝ Գեւորգյանի հրաժարականը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հետ: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ