06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետ իջիր… Աշոտյանին խնդրեցին փոխանցել /վիդեո/

Այսօր դարձյալ կառավարության շենքի դիմաց հավաքվել են Բուզանդ և Ֆիրդուսի, Եկմալյան փողոցների հարակից տարածքների բնակիչները, ովքեր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում են պահանջում: ‘’Վարչապետ իջիր, վարչապետ իջիր’’,-գոռում էին բողոքավորները:

Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ ՛՛մի քանի անգամ խոստացել են, որ ի վերջո բնակարանների տեր կդառնան՛՛ սակայն ՛՛Գլենդել հիլզի՛՛ սեփականատերը դադարեցրել է շենքի կառուցումը, որտեղ ըստ բնակիչների՝ պետք է հատկացվեն իրենց բնակարանները: ՛՛Արդեն քանի տարի ա` վարձով ենք ապրում: Էրեխեքիս չեմ կարողանում պահել’’,-դժգոհեց կանանցից մեկը:

Վերջինս մոտեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով խնդրեց կրթական հարցերով դիմել իրեն, բնակիչներն էլ հորդորեցին վարչապետին փոխանցել, որ իջնի ներքև: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ