13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

GPS-ն ու թշնամու «բարի» կամքը Հայաստանի դավաճանի համար բարձրագույն արժեքներ են. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է։
 
Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար, և ինքը պետք է օր առաջ մտածեր ինքնակամ հեռանալու մասին։
 
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարությունով հանդերձ, ոչ միայն չի մտածում հեռանալու մասին, այլև շարունակում է մարդկանց գլխին խաղալ այն, ինչ խաղում էին անցած տարիներին՝ խաբելով ու ստեր կերակրելով։
 
Այս իշխանությունը ձեզ ապահով ու երջանիկ կյանք էր խոստացել։ Այնինչ, այսօր արդեն խաբեությունը հանգեցրեց մի ողջ ազգի մեծ կորստի ու ողբերգության։
 
Ապագան մեր երկրում խիստ մշուշոտ է։ Պարզվեց՝ GPS-ն ու թշնամու «բարի» կամքը Հայաստանի դավաճանի համար բարձրագույն արժեքներ են։
 
Սրանց կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքն է, որ այսօր Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն է կրել պատերազմում, այլև հայտնվել տնտեսական, բյուջետային ու պարտքային ճգնաժամի մեջ։ Սոցիալական ճգնաժամի մասին դեռ չենք խոսում։
 
Ու եթե կարծում եք, որ վատագույնն արդեն անցյալում է, ապա ձեզ նորից մոլորեցրել են։
Դեռ մնում է, դեռ անելիքներ կան, հայը դեռ ողջ է ու իր հողի վրա, ուրեմն…»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ