21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատիվ ունեմ և հենց պատվից ելնելով հեռանում եմ. Ոստիկանության մայորն ազատման դիմում է գրել

Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը գրում է․

«Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։

Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի եւս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը։

Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։

Մնացեք բարյավ եւ Աստված պահապան մեր պետությանն ու ժողովրդին մեր»,- գրել է նա։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ