15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սաղ ավանտյուրա է /վիդեո/

“Եթե մի ուղի ես բռնում որպես ընդդիմություն, դրանով պետք է գնաս”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Քաղաքացիական պայմանագրի” կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իշխանությունների հետ փոխզիջման մասին:

“Սկզբում իշխանության մասին էր խոսվում, իսկ հիմա փոխզիջումներ, այսինքն` հետ կանգնեց իր սկզբունքներից, և այսօր ես ինչ-որ տեղ էլ հասկանում եմ այս ուժերի թեքումը դեպի Ռուսաստան, քանի որ նրանք ղեկավարվում են Ռուսաստանի կողմից”,-հավելեց նա: Ըստ Ս. Միքայելյանի` հանրահավաքի ու դրան հաջորդող գործընթացների ժամանակ ժողովուրդը երկրորդական դերակատարում չպիտի ունենա: 

“Ես չեմ հասկանում` ինչքա՞ն ժողովուրդ  պետք է հավաքվի հրապարակում, որ գնանք իշխանափոխության, ինչքա՞ն մարդ էր պետք 2008-ին, որ չգնացինք իշխանափոխության: Սաղ ավանտյուրա է, փողոցը պահելու, որ չթողնեն` նոր ուժ ձևավորվի”:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ