14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Որովհետև 200 հազար մարդ քցվել է ՕԵԿ-ի կողմից՛՛

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի ժամանակ հատուկ անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՕԵԿ-ին: 

՛՛Մամուլում անընդհատ անդրադարձ լինում է, հասարակությունում այդ բաները կան, իրենք հեռու չեն ապրում, կարդում ու շփվում են, ու ՀԱԿ-ի պարագայում դա խնդիր է, եթե Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը, որոնց հետ գոնե վերջին 7 տարիների ընթացքում եղել է քաղաքական դուշմանություն, հիմա անընդհատ ասում են, որ իրար հետ են: Պետք էր մաքրել դա, ինչը և հրապարակայնորեն արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հավատացին, թե չէ, դա այլ խնդիր է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Կ. Քոչարյանը: 

Ըստ նրա՝ հենց հիմա առաջին նախագահը ցանկացավ այդ կապը հերքել, քանի որ հիմա այդ խնդիրն ավելի է խորացել: ՛՛Ինքը խնդիր ունի էլեկտորատ պահելու, քանի որ մոտ 200 հազար մարդ քցվել է ՕԵԿ-ի կողմից, ու նա չի ուզում, որ մի հատ էլ քցվի, հիմա հավատում է իրեն այդ էլեկտորատը, բայց եթե իմանում է, որ ՕԵԿ-ն իրենց հետ է, կմտածի, որ մի հատ էլ կքցվի՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ