08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լեւոն Արոնյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Կարինե Դանիելյանն ու Էդուարդ Թադեւոսյանն՝ Երեւանի պատվավոր քաղաքացիներ

Երեւանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում “Էրեբունի-Երեւան” տոնական հանդիսությունների շրջանակում, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, հանդիսավոր պայմաններում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին:

Շնորհավորելով եւ հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Երեւանի զարգացման գործում:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ