09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԵԿ-ում ճոխ պարգևավճար են բաժանել. Yerevan.Today

Yerevan.Today--ը գրում է.

Նախորդ շաբաթ ՊԵԿ-ի ողջ աշխատակազմը 50-70 տոկոս պարգևավճար է ստացել հոկտեմբեր ամսվա համար։

Այս ամենը տեղի է ունեցել այն պարագայում, երբ պետհիմնարկները որոշում ունեին սեպտեմբեր-հոկտեմբերին պարգևավճար չտալ, այն ուղղել համահայկական հինադրամին։ Պարզվում է՝ հակառակը՝ հիմնադրամի փողերը պետբյուջե են մտցրել, իբրև թե սոցիալական ծախսեր են կատարում, և, ամենայն հավանականությամբ, կենսաթոշակ են տալիս ու պարգևավճար են բաժանում։

Երկրի պետական բյուջեն ճեղքվածք ունի, տնտեսական 9 տոկոսանոց անկում կա, արտաքին պարտքը մեծացրել են՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար, ու այդ ամենի հետ մեկտեղ՝ միևնույն է, ճոխ պարգևատրումներ են տալիս՝ հարյուր միլիոնավոր դրամներով։ Այն դեպքում, երբ որևէ դրական, պարգևատրելու արժանի աշխատանք տեսանելի չէ։

Հիշեցնենք, Yerevan.Today-ի՝ ֆինանսների նախարարութանն արած հարցման պատասխաններից պարզ դարձավ, որ այդ կառույցում սեպտեմբեր ամսվա համար 73 մլն դրամի պարգևավճար են բաժանել։ .

Այսօր էլ պարզ դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է իր գրասենյակի աշխատողներին խրախուսել պարգևավճարով։ Փաստորեն, իշխանությունը պատերազմական և հետպատերազմյան շրջանում անգամ, չի հրաժարվում պարգևավճարներ ստանալու մոլուծքից։

ՊԵԿ-ից ինֆորմացիան պաշտոնապես ճշտել չհաջողվեց, խոսնակը չի պատասխանում զանգերին։ Հուսանք՝ գոնե հրապարակումից հետո այդ կառույցը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ