Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է, որ հանրապետության կառավարությունը դիմի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիային հետ կանչելու համար:
Միլլի Մեջլիսը նաև կոչ է արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները նախօրեին ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել է մի փաստաթուղթ` առաջարկելով իրենց երկրի կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն: Կողմ է քվեարկել 305 սենատոր, մեկը՝ դեմ: Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի: