Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելով՝ մենք համակերպվում ենք, որ Ադրբեջանն իր կոշիկները մեր մեջքին սրբի․ սպասում եմ, թե երբ է մեծամասնությունը զգալու դա․ Սարհատ Պետրոսյան
Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից մենք որպես ժողովուրդ չունենք նրա հրաժարականի հանրային պահանջ։
Այսինքն, մենք այնքան «չմո» ենք (կներեք այս բռի համար), որ ոչ միայն համակերպվել ենք Արցախի մոտ 72%-ի կորստի, բառիս բուն իմաստով անհաշվելի զոհերի ու կորածների համար, այլեւ չենք պահանջում կապիտուլյացիա ստորագրած իշխանության հրաժարականը։
Սրանով մենք ոչ միայն համակերպվում ենք Ադրբեջանի կոշիկները մեր մեջքին սրբելու հետ՝ այլեւ հենց Նիկոլ Փաշինյանի և յուր կապիտուլյացիան պաշտպանող թիմի։
Իրականում սպասում եմ, թե երբ են բոլորը կամ գոնե մեծամասնությունը զգալու, որ իրենց մեջքին կոշիկ մաքրողին իջեցնելու համար պետք է անել, միգուցե առաջին հայացքից, վտանգավոր շարժումներ, եթե, իհարկե, նեղվում ես, երբ վրադ կոշիկ են մաքրում։Գրում է կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը։