05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հիմարների մի մեծ բազմություն շարունակում է ապրել այնպես, կարծես թե ոչինչ չի եղել. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին  փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ոչ մի պատմություն, ոչ մի բարոյական նորմ, ոչ մի քաղաքական տրամաբանություն, ոչ մի սիլլոգիզմ չկա այն մասին, որ.
 
1. Խայտառակ կապիտուլյացիա ստորագրած պետության գլուխը՝ նախագահը մամուլից իմանա դրա մասին, և դա համարվի նորմալ։
 
2. Կռվող բանակի թիկունքում կասկածելի դավադրությամբ ու դավաճանությամբ հողեր հանձնած, պատերազմը՝ պետության մակարդակով ձախողած կառավարությունում հրաժարականը տալիս է ոչ թե վարչապետը, այլ սոցապ կամ կրթության նախարարները։ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին։
 
3. Մինչ այժմ չկա ավանտյուրիստական այս պատերազմի ու նրանում կրած խայտառակ պարտության պատճառնների ուսումնասիրության մասին՝ պետական մակարդակի որևէ խոսք։ Ոչ ոք չի հարցնում, և ոչ ոք չի պատասխանում, թե ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է մեղավոր, ո՞վ բանակցեց այս հայտարարության տեքստը, ո՞վ և ու՞մ հետ քննարկեց նրա դետալները, ինչու՞ պատերազմը կանգ չառավ մինչև Շուշի ու Հադրութ, ո՞վ էր կայացնում ռազմա-քաղաքական որոշումները և այլն։ Սա աղետ է, պետության չգոյության մասին աղետ։
 
Հիմարների մի մեծ բազմություն շարունակում է ապրել այնպես, կարծես թե ոչինչ չի եղել»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ