23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103–րդ հոդվածով` ցեղասպանություն։

Ավելին` Բաքվի ռազմական դատարանը հեռակա կարգով անգամ կալանքի որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Մարդասպանի Սաֆարովին հերոսացնող  Ադրբեջանի իշխանությունների ցինիզմը, փաստորեն սահման չունի։ Անցնում են բանականության բոլոր սահմանները` նրանք հիմա էլ որոշել են աշխարհով մեկ «ցեղասպանություն» աղաղակել` սեփական ցեղասպան քաղաքականությունը քողարկելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ