22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ալիևը, Էրդողանը՝ իր Մեհրիբանով ու հանցագործ թայֆայով, չէին կարող երազել, որ ԼՂԻՄ նախկին տարածքից 1 սմ կարող է ունենային». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, մնում է, որ ի՞նչ անի։

«Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ մնում ես, որ ի՞նչ անես, որ հիմա էլ Սյունի՞քը հանձնես։ Հիմա էլ սպեկուլյացիա է անում, ասում է, որ 17 քաղաքական ուժերը ռուս խաղաղապահներին դեմ են, մենք խաղաղապահներին դեմ չենք, խաղաղապահների դեմ հանդես է եկել հենց Փաշինյանը, երբ պատերազմի 4-5-րդ օրը հարցազրույց տվեց ու ասաց, որ իր օրակարգում ռուս խաղաղապահների տեղակայում նախատեսված չէ։ Երբ ասում էր՝ Պուտինի հետ խոսալու չկա, արդեն Մակրոնի հետ շատ կխոսենք, երբ իր թերթում անանուն հոդված էր գրում, թե ռուսների հետ էլ չենք բանակցի, թուրքերի հետ կբանակցենք։ Այդ պրովոկացիաներն են հանգեցրել սրան։ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի իր հիմար, անհեթեթ դավադրական քաղաքականության արդյունքում, որ հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններից, որ հայտարարել է, թե Արցախը Հայաստան է, և վերջ՝ մոտեցրել է պատերազմը։ Պատերազմի ժամանակ էլ դավադրաբար ամեն ինչ արել է, որպեսզի մենք այսօր հասնենք այս իրավիճակին»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

 

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի՝ նա ավարտված գործիչ է և գնալու է Ալիևի հետ ի՞նչ խոսի, ինչպե՞ս է պաշտպանելու հայկական կողմի շահը։

 «44 օր տեսանք, թե ինչպես է պաշտպանում, և այս կապիտուլյացիայի պատճառը մեկ հոգի է՝ Նիկոլ հողատուն։ ՌԴ նախագահն արդեն հայտարարել է, որ, եթե հոկտեմբերի 20-ին կնքվեր համաձայնագիրը, ապա Շուշի էին վերադառնալու փախստականներ, և քաղաքը մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ Ինչու այս նույն համաձայնագրով փախստականների վերադարձ Արցախ, Ստեփանակերտ չկա՞։ Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր տարածքային կորուստները, մարդկային կորուստները ուղղի Փաշինյանը, որովհետև հրաժարվել է Պուտինի միջնորդական առաջարկությունից։ Ալիևը, Էրդողանը՝ իր Մեհրիբանով ու հանցագործ թայֆայով, չէին կարող երազել, որ ԼՂԻՄ նախկին տարածքից 1 սմ կարող է ունենային»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև շեշտեց, որ վարչապետը ոչ թե պետք է Կառավարության կազմը փոխի, այլ ինքն իրեն պետք է փոխի։

«Ինքը 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հաղթեցի՞նք, ինքը հողատու է և պետք է հեռանա, պետք է պայքարենք այնքան, մինչև այս վերջացած գործիչը հեռանա»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Պատասխանելով  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցին մասին հարցին, թե  Նիկոլ Փաշինյանը շարունակել է նախկինների «ոչ մի թիզ հող» սկզբունքը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Լ. Զուրաբյանը մոլորության մեջ է, քանի որ իրենք չեն ասել՝ ոչ մի թիզ հող։

«Մենք եղել ենք կարգավիճակի կողմնակից, որ այո, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, փոխզիջում է եղել, մենք բանակցել ենք տարածքներ կարգավիճակի դիմաց»,- եզրափակեց Է. Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ