03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նա իր անգնահատելի նպաստն է բերել Արցախում մշակույթի զարգացման գործին․ Արայիկ Հարությունյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մահվան  կապակցությամբ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ուղերձում ասվում է․

«Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։

Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում։ Նա մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։ Նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում»։

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ