23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել եւ խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։

Մինչ այդ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն է վարչապետին առաջարկել՝ ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։

Հոկտեմբերի 20-ին Նիկոլը մերժեց պատերազմը կանգնեցնելու նաեւ Պուտինի առաջարկը։ Հիշեցնեմ, այդ առաջարկով հայկական վերահսկողության տակ էր մնալու Շուշին եւ կարելի էր խուսափել հազարավոր մարդկային եւ տարածքային կորուստներից։

Արդյունքում 20 օր անց Նիկոլը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Եթե վարչապետը անտեսում է թե ՀՀ Գլխավոր շտաբի պետի, թե ընդդիմության , թե ՌԴ նախագահի պատերազմը շուտափույտ կանգնեցնելու ջանքերը, ի՞նչ է դա , եթե ոչ դավադրություն ։

Եթե Մովսես Հակոբյանը պնդում է ,որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է համալրումը եւ զորահավաքը չի կատարվել ՝սա ինչպե՞ս կոչել։ Դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Սակայն ի՞նչ տարբերություն։

Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիեւի։

Հ․Գ․ Պետությունը կազմաքանդած Նիկոլը հեռանալու է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ