23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսի օգնությամբ

Հոկեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է, գրում է yerkir.am-ը։

Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց:  

Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ այսօրվա հավաքի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր:

Հակառակ այս ամենին՝ բազմաթիվ ապարանցի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ծառայել են Քարվաճառում և այս օրերին տուն են վերադարձել, ծայրահեղ զայրույթով են լցված «հող հանձնող» Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Այս մասին տեղեկացրին Ապարանի մեր աղբյուրները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ