23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին

ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին (վերնագիր)
Նամակն ուղղված չէ ֆեյքերին, ֆեյքատերերին, նիկոլին երբեք չհավատացածներին, արդեն չհավատացողներին ու արդարացնողներին։
 
Բարեւ՜ հայրենակից,
Եկել է պահը հետդ բաց խոսելու, 2,5 տարվա մեջ իրար մասին շատ ենք ճիշտ ու սխալ բաներ մտածել, ասել, վիրավորել, ցավեցրել։ Հիմա պայմանավորվենք՝ իրար չենք վիրավորում, չենք մեղադրում. ուղղակի լսում ենք։
 
Ես կարծում եմ՝ գիտեմ՝ ինչ ես դու հիմա զգում։ Ես կարծում եմ՝ գիտեմ՝ ինչու էիր հրապարակ գնացել ու ինչու ընտրեցիր նրան։ Դու գնացել էիր հրապարակ, որովհետեւ փնտրում էիր արդարություն, մտածում էիր քո ու մտերիմներիդ ավելի լավ կյանքի մասին, չէիր կարողանում հանդուրժել նախկին իշխանության մեջ եղած որոշների սխալները, որոշների մեծամտությունը, որոշների լկտիությունը, անհասկանալի շատ հարստությունը ու այլ արատներ, ուզում էիր նմանները պատժվեն, նոր հույս էիր ուզում, նոր շանս էիր ուզում, մի քիչ լավ ապրել էիր ուզում։
 
Եթե կարճ ասեմ՝ դու ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ էիր ուզում։ Նորը չէիր ուզում, քո Հայաստանն էիր ուզում, պարզապես ավելի լավը։
Ու քեզ խոստացան դա։ Քեզ հույս տվեցին։ Իսկ հույս տվողը այնքան լավն էր թվում։ Ինքը կարծես որդիդ կամ եղբայրդ լիներ, քո լեզվով էր խոսում, թվում էր՝ ազնիվ է, բարոյական է, դժվար կյանք է ունեցել, հասկանում է ժողովրդի դարդն ու ցավը, ատում է փողը ու մաքուր տղա է։ Դու աչք փակեցիր, որ ինքը լավ կրթություն, գրագիտություն, փորձառություն չունի։ Ասեցիր ոչինչ, կարեւորը ազնիվ է։
Հիմա մտքերդ խառն են, մի կողմից մտածում ես սխա՞լ էր գնալը, մյուս կողմից տեսնում ես ինչ աղետ բերեց նա։ Հույս վաճառեց ու հօդս ցնդեցրեց։
 
Պարզվեց բարոյական չէ ու պաթոլոգիկ սուտասան է։ Իր սուտասան լինելու մասին խոսում են բոլորը՝ իր արտաքին գործերի նախարարությունից մինչեւ այլ երկրի նախագահ։ Իսկ իր թիմակիցները ուրախանում են, որ իր մասին ասել են դավաճան չի, բայց դավաճանության չափ անգրագետ է, դավաճանության չափ անխելք ու դավաճանության չափ մեծամիտ։ Որ մեզ համար ծանր գին արժեցավ։
 
Ժամանակի հետ ինքն ու իր անմեղսունակների թիմը հարստացան, իսկ քեզ մնաց մի բան՝ հայ մարդու հանդեպ ատելությունը։ Անսպառ ատելություն։ Ինքը պրիմիտիվ էր՝ ուզում էր ատես բոլորին ու սիրես միայն իրեն։ Բայց ազնիվ չեղավ անգամ քո հետ, չէ՞ որ դու իրեն ընտրել ես, ես՝ ոչ։ Ինքը քեզ պարտավոր էր պատմել ինչ է անելու ու ինչու։
 
Նա Արցախը տվեց, բայց տվեց նաեւ Հայաստանը։ Դրա համար է Թուրքիան զորք կուտակում։ Հիմա անառակ որդու պես չոքել է դիմացդ ու ասում է՝ ներիր։ Ներիր, որ մոտ 5000 տուն առանց լույս է մնացել, դրա կրկնակին հաշմանդամ է դարձել, 100000 մարդ տուն չունի։ Ներիր, որ պիղծ Ալիեւը աշխարհի առաջ հայ է ծաղրում։ Իրեն չէ, Ինձ՝ «սեւիս» ու քեզ՝ «սպիտակիդ» է ծաղրում, ինքն արդեն չոքել է թուրքի առաջ։
 
Իրեն քո ներումն էլ պետք չէ։ Իրեն պետք է, որ իրեն դժբախտ երկրի դժգույն վարչապետ թողես, որ մասնակից լինես։ Որ կիսես բեռը։ Որ ասի ժողովուրդը համաձայն է։ Երեկ կնոպկեքի տեղը խառնող իր տգետներից մեկը արդեն քո վրա գցեց։
Դու մի անգամ իրեն ներեցիր, երբ չնայած իր սուտասան լինելուն հավատացիր ու դարձրիր վարչապետ։ Որովհետեւ հավատացիր, որ քոնն է: Բայց հիմա նա քանդել է մեր տներից մեկը ու մյուսի մի մասը ու ասում է ՝ թող մնամ։
 
Գիտեմ՝ քեզ շատ են խաբել, քո սիրելի որդին՝ ամենաշատը։ Բայց հիմա դու քայլ չես անում, ոչ թե որովհետեւ համաձայն ես իր արածի հետ, այլ վախենում ես նախկինների վերադարձից։ Ես քո հետ չեմ վիճի այն մասին, որ նախկինում պաշտոն զբաղեցրածների մեջ շատ են հայրենասեր ազնիվ մարդիկ ու կարող են բան փոխել։ Ես ուղղակի կասեմ.
Համաձայն չե՞ս ու չե՞ս վստահում «17»-ին։ Չե՞ս վստահում եւ ոչ մեկին։
 
Ուրեմն քեզ վստահիր, ում հավատում ես նրա կողքին կանգնիր։ «17»-ը չեն երկրիդ տերը, այլ դու։ Քեզ ասում էին դու ես տերը քո երկրի։ Ուրեմն տեր կանգնի՜ր։ Դու 2018-ին այնտեղ էիր ավելի լավ Հայաստանի համար, հիմա գնա ուղղակի Հայաստանի համար։ Մտքումդ պահիր՝ հիմա իշխանության հարց չի լուծվում, հիմա հայրենիքի հարց է լուծվում, դու սիրում ես Հայաստանը, դա փաստ է չէ՞: Անգամ եթե մտածում ես, որ գնալու ես Հայաստանից։
 
Հիմա ով էլ գնա որպես նոր բանակցող/նոր վարչապետ նա իշխանության ՏԵՐԸ չէ։ Չեմ ստում, փաստում եմ:
Լինելու են նոր ընտրություններ ու դու կհավատաս նրան ում կուզես։ Դու բերել ես սրան, դու էլ հեռացրա։ Դու էլի կընտրես նրան ում կուզես։ Հայ ազգը նվիրյալներ ունի։ Տեր կանգնի՜ր քո երկրին։ Քո տեղը Հայաստանն է։ Կանգնի՜ր Հայաստանի կողքին։
Գլուխդ բարձր պահի՜ր հայրենիքդ փրկի՜ր։
 
 
 
 Գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ