05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ես մեղավոր եմ, կրում եմ այդ պատասխանատվությունը հավերժ, և ինձ համար այս պահին միակ ազնիվ ճանապարհը հեռանալն է. Գայանե Աբրահամյան

Մենք այսօր ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը, սա արհավիրք էր, համազգային ողբերգություն, որի հետ չենք հաշտվելու:  Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը և նշեց, որ առանց Շուշիի, առանց ամբողջական Արցախի մեր ինքնությունը խաթարված է: 

«Բայց սա անշրջելի չէ, պետք է սխալները ընդունենք և շտկենք, եթե ի վիճակի չենք շտկելու, թողնենք, որ այլոք անեն: 44 օր մեր զինվորները անձնուրաց, հերոսաբար կռիվ են տվել անհավասար այս պատերազմում, պահել են որքան հնարավոր են և պետք է ազգովի խոնարհվենք նրանց առաջ: Ես չեմ կարողանալու ձեր աչքերին նայեմ սիրելի զինվորներ, ես երբեք չեմ կարողանալու ձեր մայրերի աչքերին նայել, որովհետև այո, մեղավոր եմ, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր աչքերը բաց լինեն հաղթանակի համար»,-ասաց նա:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ եթե անգամ մարտի դաշտում եղել են դավաճաններ, ես եմ մեղավոր որպես իշխանության մի մասնիկ: «Ես եմ մեղավոր անգամ, եթե անգամ 25, 30 տարի բանակը թալանել են, ես եմ մեղավոր՝ որպես հասարակության մի մասնիկ, որը ժամանակին չի բռնել այդ ձեռքը: Ես մեղավոր եմ և այդ մեղքի բեռը կրելու եմ միշտ, ես ապրելու եմ ձեր մեղադրող հայացքի ներքո, և եթե այդ մեղքը կրում ենք, հենց այդ անսփոփ մեղքի զգացումն է, որ դրդելու է հաղթանակի»,-ասաց նա և նշեց, որ որքան էլ դժվար է, այսօր պետք է ապրենք հանուն հաղթանակի, թույլ չտանք պառակտում, բացառենք բռնությունը, արյունահեղությունը, և իրավունք չուենենք ևս մեկ պարտություն կրելու:

«Այսօր շատերը ինձ մեղադրում են, որ չպետք է մանդատ վայր դնեմ, թե սա փախուստ է պատասխանատվությունից, ոչ, ես կրում եմ այդ պատասխանատվությունը, կրում եմ հավերժ, բայց վերջին օրերին հնարավորինս բոլոր քայլերը ձեռնարկել եմ լուծումներ գտնելու և վստահ եմ, որ  այս պահին այդ մեկ մանդատը չի լուծելու այդ խնդիրը և ինձ համար այս պահին միակ ազնիվ ճանապարհը հեռանալն է: Հատկապես իմ դեպքում, երբ մանդատս վայր է դրել պատերազմից առաջ և հայտարարվել, որ ունեմ սկզբունքների և արժեքների անհամատեղելիություն և այսուհետ իմ դեպքում աթոռից կառչել կլիներ»,-ասաց նա և նշեց, որ գործելու է մեր պետության, հանուն այն զինվորների որոնց կյանքով եմ պարտական:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ