Փաշինյանը կրկին բացատրել է, թե ինչ նկատի ուներ, երբ խոսում էր Շուշիի մասին
Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենն, ինչ կարող էինք անել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ամբիոնց վարչապետն ասել էր, որ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր:
«Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի էր… Հիմա էլ ինձ ասում են, այ, Արցախի նախագահի երդման արարողությունն ինչի՞ Շուշիում արեցին։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Արցախի նախագահն իրավունք չունի ընդեղ միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում էդտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած ինչի չեք կուզեկուզ ման եկել», – նշել էր Նիկոլ