Խնդրում ենք լռե՛ք, առհասարակ լռե՛ք. ձեր աթոռը չարժե մի ողջ Հայրենիք վարկաբեկելուն. պատգամավորը՝ վարչապետին
Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց նաև, որ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը:
«Պարո՛ն Փաշինյան, Արցախի «այդ տարածքները», ինչպես դուք անվանեցիք մեր հողերը, Արցախի սիրտը՝ Շուշին, դրանք հայրենիք են, դրանք գենետիկ հիշողություն են, դրանք պապերի օրրան են: Խնդրում ենք լռե՛ք, առհասարակ լռե՛ք, նման նսեմացուցիչ խոսքեր մի՛ ասեք մեր Հայրենիքի մասին: Հավատացե՛ք ձեր աթոռը չարժե մի ողջ Հայրենիք վարկաբեկելուն»: