22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճանապարհին 4 հոգի գերի է ընկել, որտե՞ղ է անվտանգությունը. ստեփանակետցին արձագանքում է Հարությունյանի՝ Արցախ վերադառնալու կոչի

Հադրութցիները Բաղդրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ Հադրութի վերադարձման պահանջով:

«Ի՞նչ է նշանակում Շուշին թողնել նրանց, ստեփանակերտցին Ստեփանակերտում ո՞նց ապրի: Ի՞նչ խաղաղապահ զորք, նրանք հո չե՞ն հսկելու յուրաքանչյուր ընտանիքի անվտանգությունը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, որը չգիտեմ՝ ո՞ւմ նախագահն է, ո՞ր երկրի, ո՞ր քաղաքացու նախագահն է, հայտարարում է՝ վերադարձեք Արցախ: Երեկ ճաապարհին 4 հոգի գերի է ընկնում, որտե՞ղ է անվտանգությունը: Արայիկ Հարությունյան, քո դուստրերը հիմա Ստեփանակերտո՞ւմ են, պատրաստվո՞ւմ եք աղջիկներիդ մեծացնել Ստեփանակերտում քանի ադրբեջանցին Շուշիում է», – հարց բարձրացրեց հադրութցիներին սատարելու եկած ստեփանակերտցի Ադելա Աղաջանյանը:

Նա ասաց, որ Ստեփանակերտում իր տունը կանգուն է, բայց չի վերադառնալու, քանի որ անվտանգությունից զատ չի կարող նաև ամեն օր մուղամի ձայն լսել:

«Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ադրբեջանական զորքը Շուշիում է, նույն պահին զանգում եմ դիրքերում գտնվող իմ հարազատներին, ասում են՝ մենք Շուշիում ենք, ինչպե՞ս հավատամ նրան: Եկել են մեր կռվողները և ասում են՝ Շուշին հանձնել են, Շուշի առ այսօր ադրբեջանական զորք չի մտել, ինչո՞ւ պետք է նախագահ կոչվածի հայտարարություններն ի գիտություն ընդունեմ», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ