Ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկ-գրառումը իր ֆեյսբուքյան էջում. Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոնայք ուժային կառույցների գեներալներ և սպաներ,
Դուք արդեն երևի պատկերացնում եք չէ՞, թե առաջիկայում ինչպիսի փաստեր եք արձանագրելու։ Մոտավորապես հետևյալ բովանդակությամբ.
«Այսօր, անհայտ անձանց կողմից, Երևանի ………հասցեում սպանվել է (կամ ծանր մարմնական վնասվածք է ստացել) քաղաքացի ԱԱՀ-ն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է ՀՀ վարչապետի գիտությամբ կամ նրա դրդմամբ»։
Եթե ես սխալվում եմ(հուսով եմ), այլապես ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկ-գրառումը իր ֆեյսբուքյան էջում։
Ուշքի եկեք պարոնայք»: