06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինձ հետ կանգնած հարյուր հազարավոր ժողովուրդն էլ ակնկալիք ուներ 2008-ին… /վիդեո/

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին: “Չեմ մասնակցի և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես քաղաքացի, ակնկալիքներ էլ չունեմ: Այն, ինչ ես տեսել եմ, ինձ չի ոգևորում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե իշխանափոխության կոչերը հաջորդ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են, թե արտահերթ ընտրությունների, նա արձագանքեց. “Ո՞վ է խոսում իշխանափոխությունից”: Ըստ նրա` ամենակարևոր հարցն այսօր Հայաստանի արտաքին վեկտորն է, որին եռյակի ուժերն ընդհանրապես չեն անդրադառնում: ” Նախկինում այս ամբողջ խոսակցությունները բերեցին վարչապետի փոփոխության, այսինքն` իշխանափոխության պայքարը հասկացվում էր վարչապետի փոփոխությունը, իրենք համարում են, որ իշխանափոխություն է տեղի ունեցել, և մենք ունենք ավելի լավ Կառավարություն, և դեպի համամարդկային արժեքներ ու տնտեսական զարգացմանն ընթացող Կառավարություն:

Նրանք ասո՞ւմ են, որ սխալվել են այս Կառավարության հարցում, հարրցեք՝ դուք գտնո՞ւմ եք, որ սխալվել եք Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելով, թե ոչ….Եթե դա առաջընթաց է, ուրեմն վարչապետ փոխելով կարելի է առաջընթացի գնալ, եթե առաջընթաց չէ, ուրեմն իրենց պայքարն իզուր է, որովհետև Կառավարություն փոխելով ոչինչ չի փոխվի”:

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ եթե այդ հանրահավաքը կարևոր համարեր, ինքն ու իր կուսակցությունն էլ կմասնակցինե: “Ես չեմ տեսնում որևէ հեռանկար, և ցավով եմ ասում դա: Իրոք հաջողություն եմ մաղթում քառյակին, որը դարձավ եռյակ, թող վաղը յոթ կուսակցություն միասին լինեն, բայց երևի թե ինձ հետ կանգնած հարյուր հազարավոր ժողովուրդն էլ ակնկալիք ուներ 2008 թվականին. հիմա չունի, ես էլ չունեմ”:

Իսկ արդյոք ԲՀԿ-ը և մյուսները իշխանափոխության պահանջ կդնեն, մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ