23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա որտե՞ղ եք Դուք, Ձեր ընտանիքը, ինչո՞ւ ենք «կռվախնձոր» ստեղծել Սյունիքի մարզում, ինչպե՞ս եք տեսնում արցախցու, հայաստանցու կյանքը 5 տարի հետո. Քրիստինե Հալաջյանը հարցեր է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանից ու սփյուռքի տարբեր համայնքներից ինձ շատ հարցեր են ուղարկում Ձեր որպիսության, Ձեր ստորագրած փաստաթղթի, և, ընդհանրապես, Ձեր ընտանիքի  ու հետագա քայլերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ամերիկահայ Քրիստինե Հալաջյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետին ուղղված մի շարք հարցերը՝ ստորև.

«Դուք Ձեր էջում երկուշաբթի օրը գրառում եք արել, որ Շուշիում մարտերը շարունակվում են, և այդ նույն օրը ընդամենը 6 ժամ հետո գրում եք, որ ստորագրել եք փաստաթուղթ: Ի՞նչ է կատարվել այդ ընթացքում, և ինչու՞ են տեղի ունեցել այս փոփոխությունները:

Ձեզ մեղադրում են, որ գաղտնի եք ստորագրել. Ձեր էջում ուղիղ եթերում խոսել եք ցավալի փոխզիջումների մասին, հետո նորից եք ուղիղ եթեր անում և ընդհանրապես ուրիշ բան եք ասում. ի՞նչ է կատարվել և ի՞նչ է կատարվում այդ երկու ուղիղ եթերների ընթացքում:

Անընդհատ ասում եք՝ հաղթում ենք, սփյուռքը լսում է Ձեր ուղերձը, որ մենք հաղթում ենք, ու մենք այն փոխանցում ենք բոլորին, հետո պարզվում է՝ մենք ոչ միայն պարտվում ենք, այլև մեզ կոտորում են, որովհետև ասում եք՝ մարդկային կյանքեր փրկելու համար եք ստորագրել այդ պայմանագիրը: Եթե պարտվում էինք, ինչո՞ւ չէիք ասում, որ պարտվում ենք: Չեք խոսել ժողովրդի հետ, չեք ասել. հիմա ասեք, որ հասկանանք՝ ի՞նչ ունենք:

Եթե պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը, ինչ պատահեց, որ փախվեց ամեն ինչ, և արագ ստորագրվեց՝ առանց ժողովրդի հետ քննարկելու: Ինչու այս անգամ բաց չեք եղել ժողովրդի հետ:

Երկրի նախագահը չի իմացել այս փաստաթղթի մասին. ինչու՞, ի՞նչն է Ձեզ ստիպել շուտափույթ ստորագրել այդ փաստաթուղթը:

Որտե՞ղ եք Դուք հիմա. եթե անվտանգության խնդիր չկա, խնդրում եմ՝ ասեք: Որտե՞ղ է Ձեր ընտանիքը. եթե անվտանգության խնդիր չկա, պատասխանեք:

Ո՞րն էր մեր նախնական պլանը. եթե կռվում էինք մինչև վերջ, ապա ինչու չեղավ մոբիլիզացիա, ինչու՞ չասվեց, որ մենք պարտվում ենք, բայց մինչև վերջ կռվելու ենք: Եթե չէինք կռվելու, ապա ինչո՞ւ սկզբից մտանք մինչև վերջ կռվի մեջ, և եթե սկզբից կռվելու էինք, հետո հասկացանք, որ չենք կռվելու, որ պահին եղավ հասկանալու պրոցեսը. ինչպե՞ս կատարեցիք այդպիսի որոշում:

Ի՞նչ փաստաթուղթ ենք ստորագրել: Որո՞նք են դրա պայմանները, ի՞նչ կարգավիճակ է ստանում Արցախի ժողովուրդը, ինչպե՞ս է արցախցին 2020-ի հունվարի 1-ից ապրելու, ով է լինելու իր դատավորը, քաղաքապետը, որոշում կայացնողը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կյանքը Արցախի ժողովրդի համար:

Ձեզ մեղադրում են, որ կապիտուլյացիոն պայմանագիր եք ստորագրել: Արդյո՞ք դա այդպես է, թե՞ ոչ:

Ինչո՞ւ ենք մենք նոր «կռվախնձոր» ստեղծել Սյունիքի մարզում: Ի՞նչ հետևանքնքեր դրանք կարող են ունենալ մեր ժողովրդի համար:

Ինչպիսի՞ կարգավիճակ ունի ռուս-թուրքական մոնիտորինգ-սեկտորը Արցախում. կա՞ այդպիսին:

Ինչպե՞ս եք տեսնում արցախցու կամ հայաստանցու կյանքը 5 տարի հետո:

Խոսում եք դավադրությունների մասին. ովքե՞ր են դավադրություններ կազմակերպողները. հրապարակեք անուններ:

Քանի՞ հոգի են ձերբակալված այս պահին՝ ռազմական իրադրությունից ելնելով:

Խոսվում է գեներալների նահանջի և դավաճանության մասին, ովքե՞ր են այդ գեներալները, քանի՞ հոգի են ձերբակալված, և արդյո՞ք Ռազմական ոստիկանությունը զբաղվում է նրանց հարցով:

Ասում են՝ եղել է նահանջի հրաման. արդյո՞ք եղել է. եթե չի եղել, պաշտոնապես հերքեք, եթե եղել է, ո՞վ է տվել այդ հրամանը: Գենշտաբի՞ց է եղել այդ հրամանը, թե՞ գեներալները ինքնակամ են զորքը հետ քաշել: Ի՞նչ պատճառով: Արդյո՞ք Ռազմական ոստիկանությունը պարզել է:

Ասում եք՝ զորքին փոխարինողներ չեն եղել, բայց նաև լսել ենք, որ մարդկանց կանչել են զինկոմիսարիատներ, ժամերով նստեցրել են ու տուն ուղարկել, հետո նորից են կանչել, նորից տուն ուղարկել՝ անորոշ ժամանակով: Զինկոմիսարիատները բարեխղճորեն աշխատե՞լ են, թե՞ ոչ, որ փոխարինեն զինվորներին: Եթե ոչ, քանի՞ հոգի են պատժվել անբարեխիղճ աշխատանքի համար: Ինչպե՞ս է ստացվել, որ կամավորները կարողացել են հասնել դիրքեր, բայց զորակոչով եկածները հետ են ուղարկվել տուն ու դիրքեր չեն հասել:

Որտե՞ղ է կատարվել դավադրություն, և ովքեր են այդ ամենի հետևում կանգնած, ինչու զորքին փոխարինող չի եղել, ինչո՞ւ չի հայտարարվել մոբիլիզացիա: Արդյո՞ք քննել եք այս հարցը ՌՈ-ում:

Այս պայմանագրից ելքի ճանապահ կա՞, փոփոխության ճանապարհ կա՞: Որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը: Ո՞ւր ենք գնում, ապագայի ծրագիր ունե՞նք, ստորագրելուց առաջ քննարկե՞լ եք:

Պարո՛ն վարչապետ, դուք էլ կորցնելու բան չունեք, պատասխան տվեք՝ ի՞նչ է կատարվում, որ հասկանանք՝ ինչպես օգնենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ