«Ինքը պիտի հեռանա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Առաջարկվող ելքերը վստահաբար իրատեսական են: Մենք փրփուրներից բռնվելու փորձեր չենք անում, որովհետեւ միասնականությունը, հայ ժողովրդի համախմբվածությունը միշտ էլ ապացուցել է, որ հաղթանակ է տանում»,- Ազատության հրապարակում, 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով հարցին՝ իրատեսակա՞ն են ստեղծված իրավիճակի դուրս գալու քաղաքական եւ իրավական առաջարկվող տարբերակները, թե՞ փրփուրներից ենք կախվում: «Ես այստեղ էի 30 տարի առաջ՝ 1988 թվականին, արցախյան շարժման ժամանակ, երբ որ միացում եւ անկախություն էինք պահանջում Արցախի համար: Այս հրապարակն, ի վերջո, պետք է դարձնենք Ազատության հրապարակ: Խայտառակ հայտարարություն է: Ինքը մեկ գիշերվա ընթացքում, դավադիր կերպով հանձնեց Արցախը, բայց ինքը դրա ոչ բարոյական, ոչ էլ ի պաշտոնե իրավունքը չուներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին առաջնահերթ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. «Ինքը պիտի հեռանա»:
Մանրամասները՝ տեսանյութում
aravot.am