22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հետևողականորեն ամեն ինչ արվել է թիկունքը թուլացնելու համար. քաղաքական իշխանությունը եղել է դավադիր ուժ. ՀՅԴ գործիչ

Մենք գնահատել ենք, որ պատերազմական իրավիճակում օրվա իշխանության ձեռնարկած քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին, սակայն ՀՅԴ-ի այդ գաղափարը վարկաբեկվել է՝ ներկայացվելով որպես իշխանության համար պայքար, տեսաուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցական գործիչը շեշտել է՝ երբ հայ զինվորը սահմանին կռվում էր, խիստ անհասկանալի էր երկրի վարչապետի՝ ուղիղ եթերում բարձրաձայնած հնարավոր ծանր զիջումների մասին հայտարարությունը:

«Այս ամբողջ ժամակահատվածում թիկունքում եղել է անկազմակերպ վիճակ, զորահավաքը տեղի է ունեցել անկազմակերպ, մատակարարումը ունեցել է խնդիրներ, կազմակերպական բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն ղեկավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկել», – ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ 35 օր պետական համակարգը ստել է ժողովրդին՝ կեղծ տեղեկություններ տալով:

«Երբ կորցրել էինք Ֆիզուլին, Ջաբրաիլը, Հադրութը, իրենք հակառակն էին պնդում՝ ասելով, որ հաղթել ենք: Հետևողականորեն ամեն ինչ արվել է՝ թիկունքը թուլացնելու համար, քաղաքական իշխանությունը եղել է դավադիր ուժ: Փորձել գտնել մեղավորներ, չի ստացվելու, առաջին մեղավորը և պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը կռվի իմիտացիա է արել, երկիրը հասցրել վտանգի առաջ», – նշեց Իշխան Սաղաթելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ