Ապշելս գալիս էր երբ տեսնում էի, թե ինչպես էին Արարատին պաշտպանողներն ասում. «Մի՛ խփեք, հերիք է», և ի պատասխան լսվում էր. «Սպանե՛ք դրան»
Նայում էի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության տեսագրությունը և, ցասումը հասկանալով հանդերձ՝ խիստ ընդվզում։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու բռնության կամ վրեժխնդրության ոչ մի կոչ։ Ապշելս գալիս էր երբ տեսնում էի, թե ինչպես էին Արարատին պաշտպանողներն ասում. «Մի՛ խփեք, հերիք է», և ի պատասխան լսվում էր. «Սպանե՛ք դրան»։ Եվ հատկանշական է, որ բղավում էին նրանք, ովքեր չէին խփում։
Այժմ էլ այս ֆեյսբուք-սևբուքի անդաստաններում ծվարած «դիվանագետ» տիկնայք (անկախ կենսաբանական սեռից) վրեժխնդրության կոչեր են անում գլենդեյլ֊մլենդեյլներից։ Նորից եմ ասում.
ՉԵՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
այլ ուղարկելու եմ արգելափակման ծոցը։ Գրում է Տեր Սմբատ քահանա Սարգսյանը։