02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Զարուհի Փոստանջյանը չի մասնակցի.168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն իրենց թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին:

“Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը:
Նա երևի կցանկանար, որ հանրահավաքիում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված 12 կետերի չկատարման քննադատությունը:
Հանրահավաքի օրակարգը չի բավարարում նաև ԲՀԿ-ական որոշ գործարար-պատգամավորների: Նրանք էլ մտավախություն ունեն, որ հանրահավաքում կարող են իշխանությունների հասցեին կոշտ քննադատական արտահայտություններ հնչել, եւ իրենք հետո ստիպված կլինեն պատասխան տալ դրա համար”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ