23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարական տեղեկատվական ՊՈԱԿ-ը որոշել է «բացատրել»՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք են սկսում։

Պատերազմական պայմաններում առաջին քննարկմանը, որը տեղի է ունենալու այսօր ժամը 20:00-ին, փորձելու են հասկանալ՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից:

Հրավիրված են հետևյալ բանախոսները՝ թուրքագետ  Վարուժան Գեղամյան, քաղաքագետ Էդգար Էլբակյան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան, ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան:

Քննարկումը կվարի հեռուստահաղորդավար, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ