23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գազպրոմ Արմենիա»-ն 900 աշխատակցի կազատի աշխատանքից 10 տարվա ընթացքում. Բաղրամյան

Այսօր Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց ՝ որքանո՞վ են ճշգրիտ այն տեղեկությունները, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է կրճատի 1000 աշխատակից։

Ի պատասխան՝ Բաղրամյանը նշեց, որ նշված քանակով աշխատակից ընկերությունը պետք է կրճատի առաջիկա 10 տարում, և դա՝ ըստ այն մեթոդաբանության, որը հանձնաժողովին  ներկայացրել է ընկերությունը։

«Կա մեթոդիկա, որը նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներով 10 տարվա  կարգավորման մեխանիզմներ։ Դա իր մեջ ներառում է շուրջ 195-230 մլրդ դրամի ներդրումներ»,- ասաց Բաղրամյանը՝ նշելով, որ ավելի հստակ ոչ թե՝ 1000, այլ՝ 900 աշխատակցի ընկերությունը կազատի աշխատանքից 10 տարվա ընթացքում, և արդեն իսկ հստակ է, որ մոտ 400 հսկիչ է կրճատվելու։

Հիշեցնենք, որ 1000 աշխատակցի կրճատման մասին դեռևս այս տարվա հունիսին խոսել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։ ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

«Սկսած 2019թ.-ի հուլիսի 19-ից 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու: Ես պետք է 2020թ․ հուլիսի 19-ից ունենամ 1000 մարդու կրճատում, որպեսզի ֆինանսական դիսցիպլինան չխախտեմ։ Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի»,- ասել էր Թադևոսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ