03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արման Մուսինյանի պարզաբանումը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու առնչությամբ. ilur.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մասնավորապես հայտնել է․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»:

Այս կապակցությամբ, ի պատասխան ilur.am-ի հարցմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել է․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ