23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։

Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեդիա կենտրոնից, որտեղից այն չմեկնաբանեցին, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը։

Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո քրեական գործով դատական նիստեր տեղի չեն ունեցել՝ թե երկրորդ նախագահը, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պարբերաբար մեկնել են Արցախ։ Վերջին անգամ դատական նիստը նշանակվել էր հոկտեմբերի 27-ին, որն առանց տեղի ունենալու հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 10-ը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ