07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկանում ենք Հայ դատի Գլենդելի գրասենյակի ֆեյսբուքյան հանրագրից։

Քաղաքային իշխանություններին կոչ է արվում չեղարկել քաղաքի ներդրումներն Ադրբեջանում ու Թուրքիայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքային խորհուրդ է ներկայացվել Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի հեղինակած բանաձևը՝ Արցախի Հաենրապետության անկախության ճանաչման վերաբերյալ։

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- նշված է բանաձևում:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ