29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ հանրահավաք կանցկացնեն

Գերմանաբանակ թուրքերը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցանման դեմ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել: Ցույցը կազմակերպվելու է հոկտեմբերի 19-ին Դյուսելդորֆում գտնվող նահանգային խարհրդարանի շենքի դիմաց, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «Սոնդաքիքա» կայքին:

Հավաքը նախաձեռնել է գերմանաբնակ թուրք Ալի Սոյլեմեզօղլուի ղեկավարությամբ գործող «Dialog für Frieden e. V. » կազմակերպությունը: 

Կայքը նշում է, որ 2 տարի առաջ էլ նույն Սոյլեմեզօղլուն Հայոց ցեղասպանության մասին դասը ուսումնական ծրագրերից հանելու համար նահանգի թուրքերից հավաքել էր 8 հազար ստորագրություն և ներկայացրել  Ռեյն-Վեստֆալիայի կրթուրթյան նախարարություն:

Սոյլեմեզօղլուն ժողով է կազմակերպել, որի ժամանակ էլ, ելույթ ունենալով, նահանգի բոլոր թուրքերին կոչ է արել մասնակցել հավաքին: Վերջինս ելույթի ժամանակ խոսել  է Հայոց ցեղասպանության մոտեցող 100 ամյակի մասին՝ ավելացնելով, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ իրենց երեխաներին դպրոցում պատմեն «տեղի չունեցած» իրադարձություների մասին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ