03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը կհայտարարի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելլու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ:

“Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է “Ազատամարտի նվիրյալներ” և “Երդվյալ ազատամարտիկների միություն” կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի /Ծաղիկ Ռուբո/ կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել:

Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ