Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ով
Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 65 460 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 766-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 48 208 (+104) մարդ, այս պահին բուժվում է 15 845-ը (+652):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1407 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1091-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 316 (+0):
Մեկ օրում մահացել է 10 մարդ: