05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում, բայց հիմա ժամանակն արագացել է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչև փակ տեղեկանքներ։

Կարդում և ուզում գոռալ. «Բա որ ասում էինք…»։

Այսօր էլ նույնն է։ Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը։ Գնահատում ես։ Հասկանում ես հետևանքները։ Զգուշացնում ես։ Լուծումներ առաջարկում։ Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում։ Բայց հիմա ժամանակն արագացել է։ Հիմա շաբաթներ են, երբեմն՝ օրեր։

Սկզբից ներքին կանալներով ես զգուշացնում։ Մեկ-երկու-երեք… հասկանում ես, որ տեղ չի հասնում, փորձում ես արդեն բարձր գոռալ։ Ինչքանով որ թույլ են տալիս ռազմական դրության գրաքննությունն ու նաև գիտակցումը, որ քեզ թշնամին էլ է կարդում։ Եւ կրկին զրո արձագանք։ Կամ էլ լինում է արձագանք, բայց ուշացած և կիսատ-պռատ։

Խնդիրն այն է, որ ժամանակն այնքան է արագացել, որ այս պահին այդ ամենն այլևս կարևոր չէ։ Իրավիճակը ճիշտ հասկանալն ու կանխատեսելը մեծ հաշվով արդեն բան չեն փոխում։
Գուցե դեռ ունենք մի քանի օր համազգային մոբիլիզացիայի համար։ Եթե այդ մի քանի օրն էլ մսխվի աթոռակռիվներով, մսխվի գոռոզություն, մեծամտություն և ժամանակավրեպ հավակնություններ գեներացնելով, ապա ամեն ինչ անիմաստ կդառնա։

Եթե այսօր-վաղը Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները՝ իշխանական և ընդդիմադիր, քարերը փեշերից թափեն և համատեղ հայտարարություն անեն, այնուհետև անմիջապես անցնեն համաձայնեցված գործողությունների իրականացմանը, շանս ունենք։
Եթե ոչ, ապա [censored]»։

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ