Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն. ԱԺ պատգամավոր
‘’Պետության հետ պահանջով որևէ մեկը չի կարող խոսել, ես երկրում չկա որևէ մեկը, որ պետության վրա ժամկետ դնի’’,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա ընդդիմության հանրահավաքներին նորմալ է վերաբերում, ավելին` կարծխում է, որ ընդդիմություն պետք է լինի, պետք է իր խոսքը բարձրացնի, եթե խնդիրներ է տեսնում, արձանագրի: ‘’ Իրենք էլ իրենց խոսքը պիտի ասեն’’: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա հարցին, թե տեղյակ է, որ իշխանափոխություն են պահանջում, արձագանքեց.
‘’ Ինքն առաջուց էլ, միշտ էլ պետության համար ընդդիմություն ա եղել, և ես նորմալ եմ գնահատում դա: Ընդդիմությունը, եթե ինչ-որ մի բան տեսնում ա սխալ կամ ճիշտ, պետք ա իրանք էլ իրանց խոսքն ասեն: Բայց ձեր նման չեմ համարում ես թշնամիներ, որ ըտենց կոպիտ եք խոսում: Նրանք էլ մեր ժողովուրդներն են
Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն’’: