20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամն իսկապես այդպիսին չի. Ծառուկյանը բարկացե՞լ է /վիդեո/

”Կարծում եմ` ամեն մի անլուրջ խոսակցության պետք չէ արձագանքել: Դիտավորյալ են արված այդ խոսակցությունները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` մեկնաբանելով լուրերը, թե եռյակի մարզային այցելությունների ժամանակ իրենք մարդիկ են բերում այլ քաղաքներից:  ”Մարզերում մարդիկ շատ լավ են ընդունում մեզ, երբեմն հաջողվում է գնալ ավելի շուտ, քան նախատեսված ժամն է, հասկանում ենք, որ մարդիկ սպասում են, ուզում են հասկանալ, թե իրենց այս թշվառ վիճակի վերջը երբ է գալու, ինչ է սպասվում ապագայում, վերջապես երբ կկարողանան ազատ շունչ քաշել”:

Դիտարկմանը, թե եթե այդ մարդկանց համար թվառ կյանքի վերջը իշխանփոխությունն է, արդյոք եռյակը պատրաստ է հոկտեմբերի տասին Ազատության հրապարակում իշխանափոխության պահանջով հանդես գալ, նա արձագանքեց. ”Ես չգիտեմ ինչու, մամուլը մի քիչ շատ նշանակություն է տալիս այդ բառակապակցությանը. մենք ունենք իրավիճակ, երբ իշխանությւոնը գնացող է, որովհետև լրանում է ժամկետը, սահմանադրական փոփոխություններին մեր դեմ լինելը նշանակում է թույլ չտալ վերարտադրությունը: Անընդհատ ասում են՝ հայտարարելու եք իշխանափոխություն թե ոչ, դա մի տեսակ արրհեստական սարքած բառեր են, այստեղ փորձում են ինտիգ մտցնել”:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Աբովյանում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթից հետո նրան ԲՀԿ-ից քննադատել ու հրահանգել են հանրահավաքներին չմասնակցել, ապա Ս. Մարգարյանն ասաց. ”Ինչ է նշանակում քննադատել են ԲՀԿ-ում, Արամ Մանուկյանը ԲՀԿ անդամ չէ, որ քննադատեն, քննադատելը եղել է ընդամենը ԲՀԿ-ից կարծիքներ, որ այնքան էլ հաճելի բան չէր, բայց չեմ կարծում, որ Արամը… ուղղակի այդպես ստացվել է, նա որպես անձնավորություն այդպիսին չէ: Ով երբ գնա, դա որոշում է տվյալ կուսակցությունը, չկա կենտրոնացված օրգան, որ ասի` որ հանրահավաքին ով ինչ ասի, ուստի կարծում եմ, որ դա որևէ կապ չունի իր չգալու հետ”:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ