16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սարկիսովը` Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

Սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” 6:0 հաշվով ջախջախել է  Խաբարովսկի ”ԲՄԱ Էներգիային”: Այս մրցավեճի լավագույն խաղացողը Արթուր Սարկիսովն էր, ով դարձել է դուբլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

”Վոլգա” – ”ԲՄԱ Էներգիա”՝ 6:0

Գոլերը՝ Կուխարչուկ 5,62,  Սարկիսով 16, 37,  Պոլյանին 25, Կոզլով 34:

Լավ է, որ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը լավ մարզավիճակում են և կկարողանան վնասվածք ստացած հարձակվողների բացը ինչ որ չափով լրացնել:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Արազ Օզբիլիսը վնասվածք ունեն և ամենայն հավանականությամբ չեն մասնակցի Սերբիայի դեմ խաղին: Յուրա Մովսիսյանն էլ արդեն ապաքինվել է վնասվցածքից և մարզավիճակ է ձեռք բերում, բայց այս մրցաշրջանում դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ